| |
Իսպանական «Մալագաի» ներկայիս գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը իր կարծիքն է հայտնել AS պարբերականի հետ հարցազրույցում: Հարցազրույցի բուն թեման եղել է Իկեր Կասիլյասի վիճակի մասին, ինչը անգամ սկսել է մտահոգել այլ ակումբի մարզչին: -«Հարգում եմ Կասիլյասին և Նրա որոշումը մնալ ակումբում, բայց նա չի հասկանում, որ պետք է վայելի իր կարիերայի վերջին տարիները ու համառությամբ «տաքացնում» է պահեստաինների նստարանը: Նա պետք է արագ տեղափոխվի ինչ-որ այլ գրանդ և ավելի շատ խաղային պրակտիկա ու ժամանակ ստանա: Այդպիսի վառ օրինակ է նաև Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով իր կարիերան ավարտեց ոչ թե «Ռեալի» պահեստայինների նստարանին, այլ 5 տարվա ընթացքում 2 ակումբ փոխեց և ինչպես քաջ մարտիկ վերադարձավ հայրենիք՝ իր վերջին խաղը խաղալու հարազատ ակումբում: Այնուամենայնիվ, Իկերը լավագույնն է»,- Իր Կարծիքը պարզաբանել է Բերնդ Շուստերը:
|