| |
Գարեթ Բեյլի ապահովագրության գումարը կազմել է 91 մլն եվրո: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբն ապահովագրել է կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ Պերեսի հաղորդմամբ՝ ապահովագրությունը նախատեսված է այն դեպքի համար, եթե Բեյլն իր կարիերան ավարտի վնասվածքի պատճառով: -«Խոսակցություններ կային, որ Բեյլը միջողային ճողվածք ունի, բայց նման բան չկա: հակառակ դեպքում մենք կհաստատեինք այդ լուրը: Բեյլի խնդիրը նախամրցաշարային պատրաստվածության պակասն է: Բացի այդ նա կոնքի վնասվածք ուներ, սակայն ներկայումս ամեն ինչ նորմալ է: Գարեթը ցանկանում է մասնակցել առաջիկա խաղին»,- վստահեցրել է Ֆլորենտինո Պերեսը:
|