| |
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ: Ըստ բժիշկների 28-ամյա «կայծակի» առողջությանը այլևս վտանգ չի սպառնում, հետևաբար նա սկսել է մարզումները: Նա կկարողանա մասնակցել վաղվա կայանալիք «Ռեալ Մադրիդ» - «Մալագա» հանդիպմանը, բայց դեռ հայտնի չե պահեստայինի թե մեկնարկայինի կարգավիճակով: Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը տառապում էր կողային հատվածի մկանների գերհոգնածությամբ: Ավելի ուշ նրա մոտ հայտնաբերվեց ողնաշարի ողի ճեղքվածք, որը սակայն լուրջ վտանգ չի հանդիսանում և պատահում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ: |