| |
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր դրական տպավորություններն է հայտնել Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստների և մարզչի նկատմամբ: Նա խոսել է այն մասին, որ իր սաներին հեշտ պայքար չի սպասվում և պետք է զգույշ լինեն Չեմպիոնների Լիգաի 3-րդ տուրը թևակոխել հաղթանակած: -Թուրինը ներկայացնող ակումբը ունի գեղեցիկ մարտավարություն, երբեմն «դաժան» ֆուտբոլ է ցուցադրում: Վստահ եմ, որ իմ սաները հեշտությամբ չեն շրջանցի «Սպիտակասևերին»: Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Յուվենթուս» դիմակայությունը կկայանա Հոկտեմբերի 23-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: |