| |
AS Իսպանական պարբերականի հավաստմամբ «Մալագայի» ներկաիս գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը քննադատել է մադրիդյան «Ռեալի» խաղը ընթացիկ 2013/14 մրցաշրջանում: Գերմանացի մասնագետը, ով նախկինում գլխավորել է «Սերուցքաիններին», խոսել է մադրիդցիների խաղաոճի և Ժոզե Մոուրինիոի պակասի մասին, որը ներկա դրությամբ հաջող գլխավորում է Լոնդոնյան «Չելսին»: -«Թիմը երեք 3 Տարի կառավարվել է Մոուրինյոի կողմից և «Ռեալի» ֆուտբոլիստների մոտ դեռ զգացվում են Մոուրինյոի խաղի նշույլները: Մեծ դեր է խաղացել «Ռեալի» համար Մարզչի վարքը, հոգեբանությունը: Մոուրինիոից հետո ակումբը գլխավորեց Կարլո Անչելոտտին, ով այլ մոտեցում է ցուցաբերում խաղացողների հանդեպ, «Ռեալին» ժամանակ պետք կգա սեփական խաղը կարգի բերելու համար»,-նշել է Շուստերը: |