| |
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է Լոնդոնյան «Չելսիի», Փարիզի «ՊՍԺ»-ի ու «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում: «Արքայական» ակումբը ցանկանում է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին պահել թիմում, սակայն պատրաստ չէ բարձրացնել նրա աշխատավարձը: Տեղափոխության պատճառ կարող է հանդիսանալ Սերխիո Ռամոսի ցածր աշխատավարձը թիմում, որը կազմում է տարեկան 5,75 միլիոն եվրո, այն ինչ, ակումբների եռյակից յուրաքանչյուրը պատրաստ է պաշտպանին ապահովել 8-11 Միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է Marca-ն: Հիշեցնենք նաև, որ Սերխիո Ռամոսը անցյալ 2012/13 մրցաշրջանում նշել է իր և ակումբի միջև սերը, որը անգամ կարող է հասցնել նրան ակումբի հետ «Ցմահ» պայմանագրի կնքման:
|