| |
Մադրիդի «Ռեալի» Երկրորդ մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի նորեկ Գարեթ Բեյլի մասին, ում վերջին շրջանում անհանգստացնում են վնասվածքները: -«Բեյլը լավ հարմարվեց ակումբին: Երբ նա ժամանեց Մադրիդ, նրան չէր բավականցնում ֆիզիկական պատրաստվածությունը: Նա չուներ մեկնարկի համար բավարար մարզավիճակ: Այժմ միակ բանը, որ շանսեր չի տալիս Բեյլին, դա թիմակիցների հետ քիչ խաղաժամանակ անցկացնելու փաստն է»,- ասել է ֆրանսիացի մարզիչը: Հիշեցնենք, որ ուելսցի ֆուտբոլիստը «Ռեալին» միանալուց հետո մասնակցել է ընդամենրը երկու խաղի, որոնցից նորամուտի խաղում հեղինակել է 1 գոլ: |