| |
«Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Հիերոն նոր մրցաշրջանում կլինի «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիի օգնականը: Այս պաշտոնում նա փոխարինել է Ֆրանսիացի Զինեդին Զիդանին, որը գլխավորեց «ՌՄ Կաստիլյան»: 46-ամյա Ֆերնանդոյի համար վերջին աշխատատեղը «Մալագան» էր, ու նա կատարում էր Ֆուտբոլային տնօրենի պարտականությունները, 2011-12 թվականներին: «Ռեալի» մարզաշապիկով Հիերոն խաղացել է 1989-2003 թվականները: Այդ 14 տարիների ընթացքում Ֆերնանդոն 3 անգամ իր գլխավերևում պահել է Չեմպիոնների Լիգայի և 5 անգամ Իսպանիայի առաջնության գավաթը: |
|