| |
![]() Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության արդյունքներով, Լուկա Մոդրիչն իր արխիվում ունի կատարած 604 ճշգրիտ փոխանցում: Այս ցուցանիշով Լուկան լավագույնն է ոչ միայն Մադրիդի «Ռեալի» կազմում, այլ նաև եզրափակիչ դուրս եկած երկու թիմերի մեջ, իսկ նրան հետևում է Գաբին, ով կատարել է 566 փոխանցում: Ամենաշատ փոխանցումներն այս մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում, նա կատարել է խմբային փուլի՝ «Յուվենթուսի» դեմ առաջին խաղում: Այդ խաղում խորվաթ կիսապանտպանն աչքի է ընկել 100 ճշգրիտ փոխանցումով: Կարլո Անչելոտիի թիմը ընդհանուր առմամբ կատարել է 5,507 փոխանցում, ինչի արդյունքում արքայական ակուբն ունի միջինում 460 փոխանցում յուրաքանչյուր խաղում: Սա այն դեպքում, երբ «Ատլետիկոն» կատարել է 3797 փոխանցում:
Ճշգրիտ փոխանցումների աղյուսակում Մոդրիչին ու Գաբիին հաջորդում են Պեպեն (535), Ռամոսը (502) և Կոկեն (478): |