| |
![]() Մադրիդի «Ռեալի» երկարամյա ավագ, հիմնական դարպասապահ, լեգենդ Իկեր Կասիլյասը կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչ խաղից իր ունեցած սպասումներով՝ «Ծանր հանդիպում է սպասվում: «Ատլետիկոն» առանձնահատուկ մրցակից է: Ես ուզում եմ հաղթել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն ու այն նվիրել երկրպագուներին, որոնք ստիպված են եղել տեսնել մեր սայթաքումները մի քանի տարի շարունակ: Ուզում եմ, որ երկրպագուները հպարտանան մեզնով: Թիմն իր հերթին ցանկանում է, որ եզրափակիչը լինի հետաքրքիր, մենք նվաճենք «Դեսիման» և այս ամենը նշենք մի սեղանի շուրջ»: «Նվաճել եմ 2 Չեմպոնների Լիգայի գավաթ, երբ ես 19 և 21 տարեկան էի: Դա միանգամայն այլ փորձ էր, և ես այրվում եմ նոր տիտղոս նվաճելու ցանկությամբ: Հուսանք, որ կկարողանամ գավաթը պահել իմ գլխավերևում, դա կլիներ մրցաշրջանի հիանալի ավարտ: Բացի այդ, Չեմպիոնների Լիգայում հաղթելը կկոչվի «Ոսկե Դուբլ», ինչին հասնելը շատ դժվար է: Նախապատրաստվում ենք եզրափակչին մրցակցի նկատմամբ հարգանք և բարիացակամություն ցուցաբերելով»: |