| |
![]() Լիսաբոնը կլինի այն վայրը, ուր Մադրիդյան ակումբը կփորձի նվաճել Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը՝ արդեն հատկանշական դարձած մոլուցք «Լա Դեսիման»: Սա կլինի «Արքայական» ակումբի 13-րդ եզրափակիչը և ֆուտբոլիստները կպահեն այն բարձր մակարդակը, որը պահել էին իրենց «նախնիները» նախորդ 12 եզրափակիչներում: Այս հակամարտություններում միջինում խփված է եղել 2,5 գոլ, ընդ որում՝ անցկացրած 12 եզրափակիչներից 11-ում «Բլանկոսները» գոլ են խփել: Արդյունքում՝ «Ռեալն» ունի Չեմպիոնների Լիգայի անցկացրած 12 հանդիպում, որոնցում խփել է 30 գոլ: Իրենց լավագույն արդյունքը «Սերուցքայինները» ցուցադրեցին 1959/60 թվականների մրցաշրջանում, երբ նվաճեցին իրենց 5-րդ Եվրոպական Չեմպիոնների Գավաթը, եզրափակչում 7-3 հաշվով կատարյալ առավելության հասնելով «Այնտրախտի» նկատմամբ: Այդ խաղը համարվում է աշխարհի ֆուտբոլի ամենահետաքրքիրներից և ամենաարտասովորներից մեկը: |