| |
![]() Չեմպիոնների Լիգայի 2014/15 թվականի խաղարկության համար առանձնացվել են 22 թիմեր Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Հունաստանից, Թուրքիայից, Բելգիայից և Շվեյցարիայից: Թիմերը ընտրվում են, ըստ իրենց ազգային առաջնության զբաղեցրած տեղերի՝ 1-4-րդ տեղերում գտնվողները մրցում են Չեմպիոնների Լիգայում, իսկ 5-7-րդ տեղերը մասնակցում են ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի խաղարկությանը: Նշենք նաև, որ այլ թիմեր կմրցեն միմյանց հետ՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր ստանալու համար: Ամբողջական ցուցակն ունի այս տեսքը՝ ԻՍՊԱՆԻԱ՝ «Ատլետիկո», «Բարսելոնա», «Ռեալ» ԱՆԳԼԻԱ՝ «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» ԳԵՐՄԱՆԻԱ՝ «Բավարիա», «Բորուսսիա Դորտմունդ», «Շալկե 04» ԻՏԱԼԻԱ՝ «Յուվենթուս», «Ռոմա» ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ՝ «Բենֆիկա», «Սպորտինգ» ՖՐԱՆՍԻԱ՝ «ՊՍԺ», «Մոնակո» ՈՒԿՐԱԻՆԱ՝ «Շախտյոր» ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ «ԲԿՄԱ» ՀՈԼԱՆԴԻԱ՝ «Այաքս» ՀՈՒՆԱՍՏԱՆ՝ «Օլիմպիակոս» ԹՈՒՐՔԻԱ՝ «Գալաթասարայ» ԲԵԼԳԻԱ՝ «Անդերլեխտ» ՇՎԵՅՑԱՐԻԱ՝ «Բազել» |