| |
![]() Արքայական գավաթի ներկայիս մրցաշրջանի մրցանակակիր Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կպայքարի Լա Լիգայի նորահռչակ չեմպիոնի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Իսպանիայի սուպերգավաթի պատմության մեջ այս զույգն առաջին անգամ է մրցում: Նախկինում անցկացրած խաղերից՝ մայրաքաղաքային «Ատլետիկոն» ընդամենը 1 անգամ է տիրացել Իսպանիայի Սուպերգավաթին, այն դեպքում, երբ «Արքայական» ակումբն իր արխիվում ունի արդեն Իսպանիայի սուպերգավաթի 9 մրցանակ: Հայտնի է, որ թիմերը առաջին խաղը կանցկացնեն Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու», իսկ երկրորդը կրկին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտերում: Նշենք, որ այս զույգին 2013/14 թվականին տեսնել ենք 4 անգամ՝ Իսսպանիայի գավաթի և Լա Լիգայի երկուական հանդիպումներին: Չեմպիոնների Լիգայի՝ Մայիսի 24-ին կայանալիք եզրափակիչն ու Իսպանիայի սուպերգավաթը հաշված, այս 2 թիմերն այս տարի կունենան միմյանց հետ անցկացրած 7 հանդիպում: |