| |
![]() Մայիսի 15-ին՝ ՈՒԵՖԱ-ի պատվիրակներն այցելել էին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա: Նրանք արյան նմուշներ էին վերցնում, ստուգելու համար, արդյո՞ք նրանք օգտագործում են արգելված հաբեր «մարտունակությունը» բարձրացնելու համար: Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան իր թվիթերյան էջում «ծաղրել» է ՈՒԵՖԱ-ին «ՈՒԵՖԱ-ի պատվիրակներն արդեն 4-րդ անգամ 20 օրվա մեջ այցելում են մեզ: Չգիտենք, արդյո՞ք նրանց համար տուն գնել, կամ տեղավորել նրանց թիմի նստավայրում»,- արտահայտվել է Արբելոան:
Նշենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի պատվիրակներն այցելել են նաև «Ռեալի» մրցակցին՝ «Ատլեիկոյին», սակայն վերջին անգամ դա եղել է 8 օր առաջ: |