| |
![]() Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտին իր մարտավարության անբաժանելի մասնիկ է համարում Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Անխելն ընթացիկ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 10 անգամ և կատարել 5 գոլային փոխանցում: Նա ամենաարդյունավետ ասիստենտն է «Արքայական» ակումբի կազմում՝ կատարել է 15 գոլային փոխանցում: Գոլային փոխանցումեր կատարելը մի կողմ դրած՝ Արգենտինացին մեծածավալ աշխատանք է կատարել դաշտի կենտրոնական հատվածում, գրոհներ կազմակերպեով և հակառակորդի գրոհները խափանելով: Իր առաջին երկու գոլային փոխանցումներով Չեմպիոնների Լիգայում աչքի է ընկել «Գալաթասարայի» դեմ խաղում, որտեղ «Արքայական» ակումբը կատարյալ առավելության հասավ 1-6 հաշվով: Այդ խաղում արգենտինացին կատարել է 2 գոլային փոխանցում:
2 անգամ օգնեց հաջողության հասնել Կրիշտիանու Ռոնալդուին՝ «Յուվենթուսի» և «Կոպենհագենի» դեմ խաղերում: «Գալաթասարայի» դեմ պատասխան հանդիպման շրջանակներում օգնեց հաջողության հասնել եզրային պաշտպան Ալվարո Արբելոային: |