| |
![]() Կեսգիշերին մեկնարկած բացումային՝ Բրազիլիա - Խորվաթիա խաղում ֆավորիտ չկար: Խորվաթները չէին տիրում գնդակով, սակայն այն խլելուն պես նետվում էին հարձակման: Ի վերջո՝ 11-րդ րոպեին Խորվաթների ձախ թևից կատարած փոխանցումից հետո հակառակորդի ֆուբտոլիստ Մարսելոն գրավում է իր ընտրանու դարպասը: 2-րդ գոլին երկար չսպասեցինք, Նեյմարը 29-րդ րոպեին կատարած գեղեցիկ անցումից հետո ձախ ոտքի գետնային հարվածով հնարավորություն չի տալիս գնդակին հասնել Խորվաթ Պլետիկոսային: Հաջորդ գոլը կրկին Նեյմարինն էր: 11-մետրանոց հարվածի իրացումից հետո նա գրավում է դարպասը, սակայն մինչ այդ գնդակը դիպչում է Պլետիկոսային: 91-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո «Չելսիի» ֆուտբոլիստ Օսկարը հեռահար հարվածով գնդակը մխրճում է մոտակա անկյուն: |



690|
14:05












































