| |
![]() Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է հավաքականում վատ ելույթների վերաբերյալ քննադատությունները, հաղորդում է «Inside Spanish Football»: «Իհարկե, ես տեսնում եմ բոլոր մեկնաբանությունները. կամ ես հավաքականում խաղալու ցանկություն չեմ ցուցաբերել, կամ հիմնը չեմ երգել, կամ էլ հպարտություն չեմ զգում Ագենտինայի հավաքականի մարզաշապիկը հագնելիս: Տհաճ է ժամանել հայրենիք և լսել այդ բոլոր քննադատությունները: Ինչ-որ պահ սկսում ես մտածել, որ խնդիրը քո մեջ է, և դա բացասաբար է անդրադառնում թիմի վրա»: «Սակայն դա կարճ է տևում, իսկ հետո շարունակում ես քայլել առաջ: Արգենտինան իմ երկիրն է, իմ ընտանիքը: Ես կփոխեի բոլոր ռեկորդներս` իմ երկրում մարդկանց երջանիկ դարձնելու համար»,- ասել է Մեսսին:
|



690|
14:05












































