| |
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սոարեսը կարող է կարիերան շարունակել Կատալոնական «Բարսելոնայում»: Կատալոնական «Mundo Deportivo» պարբերականն արդեն հայտնել է «ԿարմրաԿապտագույնների»՝ Ուրուգվայցի ֆուբտոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին: Հիմա կողմերի միջև բանակցությունները ընթանում են շարունակական տեմպերով: Նշենք, որ ավելի վաղ Սուարեսը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2018 թվականը: Նրա պայմանագրի հրաժարագինը կազմում է 85 միլիոն եվրո: Հայտնի է, որ պայմանագրում նշված է կետ, ըստ որի հրաժարագինը «Ռեալի» և «Բարսելոնայի» համար կկազմի 20 միլիոն եվրոյով պակաս՝ մոտավորապես 65 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Սուարեսը խփելով 31 գնդակ 33 խաղում, հմարվում է Անգլիական Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուն: Երեկ՝ հունիսի 19-ին Աշխարհի Առաջնության խմբային փուլի Ուրուգվայ-Անգլիա (2-1) խաղում նա դարձել է դուբլի հեղինակ: |