| |
Իսպանիայի հարկային տեսչության անցկացրած հետաքննության արդյունքներով պարզվել է, որ Կատալոնական ակումբը Բրազիլական «Սանթոսից» հարձակվող Նեյմարի տեղափոխությունն իրականացնելիս թաքցրել է 9 միլիոն եվրոյի չափով հարկեր: Գլխավոր մեղավորների թվում շոշափվում է ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի անունը: Պետք է ավելացնել, որ չնայած այն փաստին, որ «Բարսելոնան» արդեն փոխհատուցել է պետական գանձարանին պատճառած վնասը, սակայն ակումբի խարդախությունների որոնումը շարչւնակվում է:
|