| |
Մադրիդի «Ատլետիկոյի» 29-ամյա պաշտպան Միրանդան շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից մեկը։ Հայտնի է նաև, որ խաղացողն ինքը դեմ չէ տեղափոխվել Կատալոնիա։ Մադրիդյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 20 միլիոն եվրո, որը «Կապտանռնագույնները» պատրաստ են վճարել։ Սակայն համաձայն պայմանագրի՝ Միրանդայի հրաժարագինը 30 միլիոն եվրո է:
|