| |
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Մալագայի» դեմ հանդիպումը, հաղորդում է Sport.es-ը: Հարձակվողը մկանային վնասվածքի պատճառով չի կարողացել ներկայանալ թիմի երկվա մարզմանը: Գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դեռ չի որոշել` կխաղա՞ Կոստան կիրակի, թե՞ ոչ: Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել է 35 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
|