| |
Բրազիլիա - Չիլի.... Օրվա ամենախոստումնալից ֆուտբոլային հանդիպումը: Թիմերը գոլեր խփելով առաջին խաղակեսում կարծես արդեն ուժ չեն գտնում իրենց մեջ ևս մեկը խփելու: Մեկ դարպասապահներին փրկում էին ուղղահայաց և հորիզոնական դարպասաձողերը, մեկ էլ անհատական վարպետությունը: 18-րդ րոպեին Բրազիլացիները անկյունային խաղարկեցին. ՏԻագո Սիլվան գլխի հարվածով գնդակն ուղղում էր դեպի դարպասը, սակայն հարվածը նպատակին չեր ծառայի, եթե Դավիդ Լուիզը ծունկը չտաներ գնդակին ընդառաջ: Արդյունքում մինչև 32-րդ րոպեն Բրազիլացիները հանգիստ շունչ էին քաշում, մինչ Սանչեսը տուգանյին հրապարակի աջ եզրում գնդակ ստացավ և խափուսիկ հնարքի օգնումյամբ ապակողմնորոշելով մրցակցին, կարողացավ հաշվետախտակին գրել իր անունը: Ողջ հանդիպումն ընթանում էր լարված պայքարին, ուստի բանը հասավ 11 մետրանոցների, երբ անվրեպ գործեց արդեն բոլորին ծեր թվացող Ժուլիո Սեզարը: ետ մղելով երկու 11 մետրանոց, նա կարողանում է թիմին օգնել այն ժամանակ, երբ դարպասապահներն ուղղակի անզոր են: Դիտեք տեսանյութը՝ |
|