| |
Ցավալի նորություն... Պորտուգալիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն այլևս չի կարողանա օգնել իր թիմին Մունդիալում: «Ֆաբիու Կոենտրաուն չի կարողանա շարունակել խաղը Աշխարհի Առաջնությունում», - գրում է Պորտուգալիիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը: Նորությունը Ֆաբիուն անձամբ գրել է իր Թվիթերյան էջում՝ «Այս Աշխարհի Առաջնության հետ մեծ հույսեր էի կապում: Ցավոք, ամեն ինչ ավարտվեց: Բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց ինձ համար, այլ ոչ հավաքականի»: "Վստահ եմ, թիմս կհասնի իր նպատակներին, ու երբեք չեմ դադարի աջակցել նրանց, անգամ այսպիսի ահռելի հեռավորության վրա: Տխուր եմ, քանի որ չեմ կարողանա օգնել ընկերներիս, սակայն վստահ եմ, որ իմ ջերմ աջակցությունն արժանի օգնություն կլինի, Força Portugal!":
|
|