| |
Մադրիդյան ակումբի Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է դուրս գալ դաշտ «Էսպանյոլի» դեմ վաղվա խաղում Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակներում... Պորտուգալացի ռմբահարը ձախ ոտքի մկանային վնասվածքից ապաքինումից հետո մարզվում է ամբողջ ուժով և ծանրաբեռնվածությամբ, չզգալով անհարմարություններ ձախ ոտքում: Այնուամենայնիվ «Արքայական» ակումբի բժիշկները խորհուրդ չեն տալիս Կրիշտիանուին դուրս գալ խաղադաշտ, հաշվի առնելով առաջիկա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ «Ատլետիկոյի» դեմ: |