| |
Marca պարբերականի հավաստմամբ՝ Ֆրանսիացի պաշտպան Ռաֆաել Վարանը վերջին պահին դուրս է եկել «Ռեալի» հայտացուցակից «Վալյադոլիդի» դեմ խաղի համար աջ ծնկի կապանների բորբոքման պատճառով: Հենց այս վնասվածքի պատճառով էլ ֆրանսիացին բաց թողեց մրցաշրջանի առաջին մասը: Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքն իր հերթին պնդում է, որ Վարանը չի խաղացել «Վալյադոլիդի» դեմ «ոտքում անհարմարություններ զգալու պատճառով», սակայն «Marca»-ի տեղեկության համաձայն պաշտպանի մոտ նկատվում է վնասվածքի կրկնություն, ինչն առաջանում է ոչ ամբողջական ապաքինման դեպքում ծանր ծրագրով մարզվելուց: Այս դեպքում կենտրոնական պաշտպանությունում մնում է մեծ ճեղք, քանի որ կբացակայի նաև Պեպեն, ուստի կխաղա անփորձ Նաչո Ֆերնանդեսը... |