| |
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն Լա Լիգայի 34-րդ տուրի հետաձգված՝ «Վայադոլիդի» դեմ խաղի 8-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ակումբի բժիշկները վստահեցնում են, որ նրա մոտ առկա է մկանների գերհոգնածություն, ինչը նկատվեց 6-րդ րոպեին նրա՝ «Վալյադոլիդի» տուգանային հրապարակի ներխուժման փորձից հետո: Այնուամենայնիվ՝ Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտին որոշեց փոխարինել առաջատարին, քանի որ պետք չէր հարցականի տակ դնել նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ծանր խաղին «Ատլետիկոյի» դեմ: Նշենք նաև, որ Ռոնալդուն խաղից դեռ 1 օր առաջ ոտքում ցավեր էր զգացել մարզման ժամանակ, սակայն Անչելոտտին հասկանալով Պորտուգալացու հոգեվիճակը թույլ տվեց օգնել թիմին: Հնարավոր է, որ մարզումները իրենց հետքերը թողեն և ետ վերադարձնեն Ռոնալդուին... Այն Ռոնալդուին, ով սովոր է աչքի ընկնել շատ կարևոր խաղերում... |